Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան          Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»       Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները    

25 հուլ 2024 13:11

Իրանական զինատեխնիկաների ցուցակը համեմատեք ՀՀ-ի գնած ֆրանսիական ու հնդկական զինատեսակների հետ ու կհասկանաք, թէ դրանցից որոնք են այսօր մեզ ավելի շատ պետք գալու

Իրանական զինատեխնիկաների ցուցակը համեմատեք ՀՀ-ի գնած ֆրանսիական ու հնդկական զինատեսակների հետ ու կհասկանաք, թէ դրանցից որոնք են այսօր մեզ ավելի շատ պետք գալուԱմերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է․

«Երեկ արտասահմանում գտնվող իրանական ընդդիմադիր մի լրատվամիջոց հայտարարեց, որ Իրանն ու Հայաստանը 500 միլիոն դոլարի ռազմական պայմանագիր են կնքել: Այսօր հայկական կողմը պաշտոնապես հերքեց այդ լրատվությունը:

Արդյունքում ի՞նչ պատահեց:

Մենք իմացանք այն զինատեխնիկայի տեսակներն (ԱԹՍ-ներ ու ՀՕՊ-եր) ու նույնիսկ գինը, որ Իրանը պատրաստ է վաճառել Հայաստանին, իսկ նիկոլը հրաժարվում է դրանից:

Սա իրանական հենց այն անուղղակի արձագանքն է, որ կարելի էր կանխատեսել վերջին զարգացումների ֆոնին:

Ի դեպ, իրանական զինատեխնիկաների ցուցակը համեմատեք Հայաստանի գնած ֆրանսիական ու հնդկական զինատեսակների հետ: Դժվար չէ հասկանալ, թէ դրանցից որոնք են այսօր մեզ ավելի շատ պետք գալու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր