«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

29 հուլ 2024 12:38

«Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ, Լիբիա» հայտարարությանն ի պատասխան՝ Էրդողանը թող հիշի,թե ինչ կատարվեց այնտեղ՝ Իրաքում, և դա ինչպես ավարտվեց

«Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ, Լիբիա» հայտարարությանն է պատասխան՝ Էրդողանը թող հիշի,թե ինչ կատարվեց այնտեղ՝ Իրաքում, և դա ինչպես ավարտվեցԻսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կրկնել Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնի ճակատագիրը. նա ղեկավարել է Իրաքը 1979-2003 թվականներին, իսկ 2006 թվականին մահապատժի է ենթարկվել։

Նախարարն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան Թուրքիայի ղեկավարի երեկվա հայտարարության այն մասին, որ «Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես որ արել է Լեռնային Ղարաբաղում և Լիբիայում»:

«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեցրեք նրան, թե ինչ կատարվեց այնտեղ՝ Իրաքում, և դա ինչպես ավարտվեց»,- գրել է Կացը X-ում:

Նա իր գրառումը ուղեկցել է երկու լուսանկարից բաղկացած ֆոտոկոլաժով. մեկում Էրդողանն է՝ արևային ակնոցներով և Պաղեստինի և Թուրքիայի դրոշների գույներով շարֆով, մյուսում Հուսեյնը՝ երկար մորուքով և գզգզված մազերով։ Երկրորդ լուսանկարն արվել է 2003 թվականին՝ ամերիկացի զինվորականների կողմից մինչ այդ տապալված Հուսեյնին բռնելուց անմիջապես հետո։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։ Նրա կարծիքով, թուրքերը «պարզապես պետք է ուժեղ լինեն նման քայլերի համար»։

«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն կերպ կարող ենք մտնել Իսրայել։ Չկա պատճառ, թե ինչու մենք չպետք է դա անենք», - ասել էր նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր