Արմավիրի մարզում «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին, կան վիրավորներ          Ադրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը       «Ուժեղ Հայաստան»-ի գաղտնալսված աջակիցները գործող գյուղապետեր են, բերման են ենթարկվել, բացառիկ. «Ժողովուրդ»    

05 օգոս 2024 11:07

Գազայի դպրոցներին իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 30-ի, զոհերի ու վիրավորների 80%-ը երեխաներ են

Գազայի դպրոցներին իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 30-ի, զոհերի ու վիրավորների 80%-ը երեխաներ ենԳազայի արևմուտքում գտնվող երկու դպրոցների վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 30-ի։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով փրկարարներին։

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, զոհերի ու վիրավորների մոտ 80%-ը երեխաներ են։ Ավելի վաղ պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հայտնել էր 25 զոհի մասին։

Նշենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամներին, որոնք իրենց հրամանատարական կենտրոնները տեղակայել են Գազայի հատվածի դպրոցներից երկուսում։ Իսրայելական բանակի տվյալներով՝ դպրոցներն օգտագործվել են ՀԱՄԱՍ-ի «Ալ-Ֆուրկան» գումարտակի կողմից որպես ապաստան իր անդամների համար և որպես հրամանատարական կենտրոններ ՑԱԽԱԼ-ի դեմ հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր