Թուրքիայի խորհրդարանում կքննարկեն Instagram-ի արգելափակումն ու Տիկ Տոկ-ի արգելքը
Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հարցերով կոմիտեն օգոստոսի 16-ին կքննարկի Instagram սոցցանցի արգելափակման եւ TikTok սոցցանցի հնարավոր արգելքի հետ կապված իրավիճակը, ուրբաթ հայտնել է Sabah թերթը:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն արձակուրդում են մինչև հոկտեմբերի 1-ը, այնուամենայնիվ, ընդդիմությունը կոչ է արել ավելի վաղ արտահերթ նիստ հրավիրել խորհրդարան՝ Instagram սոցցանցի արգելափակման հետ կապված իրավիճակը քննարկելու համար:
Նիստի արդյունքներով սոցիալական ցանցերի վերաբերյալ կարևոր որոշումներ են սպասվում։
Մայիսին Tik Tok-ը խուսափեց Թուրքիայում արգելափակումից՝ երկրում ներկայացուցիչ նշանակելով: