Մայրն իր 5 անչափահաս երեխաների հետ շուրջ 20 օր է անհետ կորել է․ համայնքից նոր մանրամասներ են հայտնում          Եթե կարելի է ոչ կաթից պատրաստել ապրանք և վրան գրել «Թթվասեր», ապա կարող ենք գալ եզրակացության, որ մսից էլ կարող ենք պատրաստել թթվասեր       Այդուհանդերձ,Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը. Bloomberg    

09 օգոս 2022 15:30

ՃՏՊ. Ուշիի ոլորաններում․ կան զոհեր և տուժածներ

Օգոստոսի 9-ին, ժամը 08։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Freightliner» մակնիշի բեռնատար ավտոբաքը (վարորդ՝ Ա․ Ժ․) և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ք․, ծնված 1963 թ․), դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից այգում։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Freightliner» մակնիշի բեռնատարի վարորդը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1996 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ։


Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Բ․-ին (ծնված 1972 թ․), ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, այնուհետև դուրս են բերել վարորդի, ուղևորներ՝ Ա․ Հ․-ի (ծնված 1953 թ․), Ս․ Հ․-ի դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։


Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր