Հրաժարական է տվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը          Տեսանյութ.Հանուն սեփական գրպանի պահպանեք ձեր աշխատողների հոգեկան առողջությունը       ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչի ձերբակալումից    

13 օգոս 2024 12:22

Պուտինի հետ բանակցելու փոխարեն Բայդենը սկսել է «անհեթեթություն» խոսել

Պուտինի հետ բանակցելու փոխարեն Բայդենը սկսել է «անհեթեթություն» խոսելԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ հարցազրույցում ասել է, որ ակնկալում է վերընտրվելու դեպքում կրկին «լեզու գտնել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Թրամփը նշել է, որ Պուտինը լավ բանակցող է, և ընդգծել, որ ՌԴ առաջնորդի հետ իր զրույցի ժամանակ նախազգուշացրել է Պուտինին զերծ մնալ Ուկրաինայի դեմ ցանկացած հարձակողական գործողությունից։

«Ես Վլադիմիր Պուտինին ասացի. «Մի՛ արա դա: Դու չպետք է դա անես, Վլադիմիր»։ Դա մեր վերջին զրույցն էր: Նա երբեք և ոչ մի դեպքում նման քայլի չէր դիմի, մենք միմյանց հետ լեզու էինք գտնում: Հուսով եմ՝ նորից նրա հետ համաձայնության կգամ: Դա կլինի լավ, ոչ թե վատ» - ասել է Թրամփը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ Պուտինը լավ բանակցող է, իսկ ռուս-ուկրաինական հակամարտությունը սկսվել է ԱՄՆ գործող նախագահ Բայդենի «հիմարության» պատճառով։

«Բայդենն ինչ-որ բան արեց Ռուսաստանի հետ․ ոչ մի շանս չկար, որ Պուտինը կորոշեր ներխուժել Ուկրաինա: Իմ պաշտոնը թողնելուց հետո նրանք (Ռուսաստանի Դաշնությունը) սկսեցին մեծ զորքեր կուտակել այնտեղ՝ սահմանին։ Ես նայեցի դրան և մտածեցի, որ Պուտինը գնաց այս քայլին, քանի որ նա լավ բանակցող է և ցանկանում է բանակցել», - ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Պուտինի հետ բանակցելու փոխարեն Բայդենը սկսել է «անհեթեթություն» խոսել։

«Օրինակ՝ նա ասաց, որ Ուկրաինան այժմ կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- նշել է Թրամփը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր