Առեղծվածային դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. Բրազիլիայի քաղաքացին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Ըստ նախնական տեղեկությունների նա «Զվարթնոց» օդանավակայանից հիվանդանոց է տեղափոխվել «սիրտ-թոքային անբավարարություն» ախտորոշմամբ։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրավապահները ունեն օպերատիվ տեղեկություն, որ քաղաքացու մահվան մեղավորները մաքսայինի աշխատակիցներն են։ Քննիչի որոշամամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։