Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը          Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 22-ի համար    

21 օգոս 2024 18:10

Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում՝ Ռուբեն Վարդանյանի գրասենյակում, գտել են Նախիջևանի պատմական ատլասը, որը վկայում է նրա հայկական լինելու մասին

Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում՝ Ռուբեն Վարդանյանի գրասենյակում, գտել են Նախիջևանի պատմական ատլասը, որը վկայում է նրա հայկական լինելու մասինԱդրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը տելեգրամում գրել է

Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում՝ Ռուբեն Վարդանյանի գրասենյակում, գտել են Նախիջևանի պատմական ատլասը, որտեղ հին պատմիչների գրերը վկայում են Նախիջևանի՝ հայկական պատկանելիության մասին։ 

Դա հայտնաբերելուց հետո սկսել են տեղեկատվական-քարոզչական տիրույթում պայքարել վերոնշյալ ատլասի ու անտիկ աշխարհի նշանավոր աշխարհագետ, աստղագետ և մաթեմատիկոս Կլավդիոս Պտղոմեոսի (մոտ 100-170 թթ.) «Աշխարհագրություն» երկի դեմ։ Նշեմ, որ Պտղոմեոսի կողմից ներկայացված աշխարհի քաղաքական քարտեզում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Մեծ Հայքի թագավորությունը։

Սա ևս մեկ ապացույց է, թե իրականում ինչքան է Ադրբեջանը խորշում պատմությունից ու պատմական փաստերից, դրա համար էլ պետական հսկայական ռեսուրս է դրվում պատմությունը կեղծելու համար։ Մինչդեռ այսօր Հայաստանում փաստարկված պատմությունն ու մեր անցյալի պատմականությունն է դրվում հարցականի տակ պետության ղեկավարության կողմից․․․

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր