Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

27 օգոս 2024 14:21

Թուրքիան այս պահին իր լավագույն ռեսուրսներն ուղղելու է մեր կողմ՝ լուծելու իր առջև դրված խնդիրները

Թուրքիան այս պահին իր լավագույն ռեսուրսներն ուղղելու է մեր կողմ՝ լուծելու իր առջև դրված խնդիրներըՍիրիայում և Լիբանանում մի քանի շաբաթ տևող իմ դաշտային աշխատանքի ընթացքում էլ ավելի է ամրապնդվել հետևյալ համոզմունքս.

Թուրքիայի համար Հարավային Կովկասն ու Սև ծովի շրջանն այս պահին դարձել են արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը՝ առաջ անցնելով սիրիա-իրաքյան ուղղությունից։

Իսկ սա նշանակում է, որ Թուրքիան այս պահին իր լավագույն ռեսուրսները (դիվանագիտականից մինչև ռազմական, կադրայինից մինչև տնտեսական) ուղղելու է մեր կողմ՝ լուծելու իր առջև դրված խնդիրները։

Իսկ ո՞րն է այդ խնդիրը. Հարավային Կովկասում էլ ավելի ընդլայնել թուրքական ազդեցության գոտին և հնարավորինս ամրացնել Կենտրոնական Ասիայից մինչև Բալկաններ ձգվող թյուրքական գոտին՝ դառնալով տարածաշրջանային գերտերություն։ «Զանգեզուրի միջանցք» նախագիծը այս նպատակի առանցքային քայլերից է։ 

Ուստի առաջիկա ամիսներին թուրքական ճնշումը Հայաստանի վրա էլ ավելի է մեծանալու։ Այս պարզ ճշմարտությունն ամեն գնով կոծկելու համար հանրային տիրույթում քննարկվելու է ամեն անլուրջ և երկրորդային բան, ինչը հաջողությամբ արվում է վերջին շաբաթներին և ինչին մասնակցում ենք նաև մենք։

Նվազագույնը, որ կարելի է անել հիմա՝ այդպիսով օգնելով իրավիճակի լրջացմանը, այդ հիմար քննարկումներին չմասնակցելն ու իրական օրակարգի մասին շարունակ խոսելն է։ 

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր