Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

06 սեպ 2024 12:31

Այնթապ գյուղի գերեզմանների մոտ ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Այնթապ գյուղի գերեզմանների մոտ ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԵրեկ՝ սեպտեմբերի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այնթապ բնակավայրի գերեզմանատան մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ, այդ թվում՝ դանակահարված։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր, 4 զույգ հողաթափ, որոնք հավանաբար կռվի մասնակիցներինն են, ժամացույց և այլ նշանակություն ունեցող իրեր։

«Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված և ծեծված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Պարզվել է, որ վիրավորներն են Այնթապ գյուղի բնակիչ 18-ամյա Թոռնիկ Ա.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր. վերջինս դանակահարված է, և Այնթապ գյուղի բնակիչ 42-ամյա Յուրիկ Ա.-ն. վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության, նա ծեծի է ենթարկվել։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։ Նախնական տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր