«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

10 սեպ 2024 09:05

Սևանի ափին ՔՊ-ն մինչև ուշ քեֆ է արել. ով պետք է՝ քաղաքական հրահանգներ է ստացել, մյուսները վայելել են. «Ժողովուրդ»

Սևանի ափին ՔՊ-ն մինչև ուշ քեֆ է արել. ով պետք է՝ քաղաքական հրահանգներ է ստացել, մյուսները վայելել են«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեւանա լճի ափին գտնվող ՀՀ կառավարական ամառանոցում ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խնջույք է արել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցական խնջույքին ներկա են եղել իշխանական վերնախավը՝ թե’ պատգամավորներ, թե՛ նախարարներ, ու մինչեւ ուշ գիշեր քեֆ են արել: ՔՊ-ականները հավաքվել են ֆուրշետի սեղանի շուրջ, անկաշկանդ մթնոլորտում զրուցել, տարբեր թեմաներ քննարկել, շրջել կառավարական ամառանոցում:

«Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ խնջույքը բավականին ակտիվ է անցել, իշխանականներն այդ օրը շատ բարձր տրամադրությամբ են եղել, իսկ կազմակերպչական աշխատանքները Նիկոլ Փաշինյանն է իր վրա վերցրել ու իր թիմակիցների ժամանցը կազմակերպել: ՔՊ-ականները փորձել են այդ օրը քաղաքական թեմաներով իրենց շատ չծանրաբեռնել, քաղաքական ելույթներ առհասարակ չեն եղել. ովքեր որ պետք է ստանային քաղաքական հրահանգներ, ստացել են, իսկ մյուսները վայելել են Սեւանը:

Հիշեցենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաեւ, որ ՔՊ խնջույքի համար 1 անձը 25 հազար դրամ գումար են հավաքել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր