Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում          Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

10 սեպ 2024 12:55

Մայր Աթոռին ընծայաբերվեց Սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու մասունքը

Մայր Աթոռին ընծայաբերվեց Սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու մասունքըՍեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց շվեյցարահայ գործարար և բարերար տիար Վահե Գաբրաշին, ով Սուրբ Էջմիածին էր այցելել Մայր Աթոռին ընծայաբերելու համաքրիստոնեական սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու (III-IV դ․) մասունքը։

Նորին Սրբությանը փոխանցելով հայազգի սրբի մասունքարանը՝ տիար Գաբրաշը ուրախությամբ ընդգծեց, որ այն Սուրբ Էջմիածնին է նվիրաբերում Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման պատմական առիթով։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց տիար Վահե Գաբրաշին՝ բարձրորեն գնահատելով վերջինիս նախանձախնդիր ոգին, այլև հավատարմությունն ու նվիրումը հանդեպ Սուրբ Էջմիածինը։
Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ արձանագրեց այն օգտաշատ ծառայությունները, որոնք մեծանուն բարերարը շարունակաբար մատուցում է հայրենիքին և Հայոց Եկեղեցուն։

Սուրբ Վլաս եպիսկոպոսի մասունքարանը ի պահ հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատանը, ուր այցելու հավատավոր ուխտավորները հնարավորություն կունենան հաղորդակից դառնալու սրբի մասունքներից ճառագող օրհնությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր