Կենդանակերպի նշաններն ինչպես են արտահայտում իրենց նվիրվածությունը          Հոկտեմբերի 12-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Հոգեբանական ինչ պատճառներ են առավել հաճախ նպաստում ցավի առաջացմանը. հոկտեմբերի 11-ը ընդդեմ ցավի համաշխարհային օր    

14 սեպ 2024 12:40

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակն առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակն առաջիկա օրերին«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում սեպտեմբերի 16-ին երեկոյան ժամերին, 14-ին և 17-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 15-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ին, 16-18-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի  14-15-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր