Գիտնականները Չինաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի սկզբնական օջախը
Ամերիկացի եւ Եվրոպացի գիտնականները կարողացել են ապացուցել, որ կորոնավիրուսի տարածման օջախ է դարձել չինական Ուհան քաղաքի ծովամթերքի շուկան, հետեւում է ամերիկյան Cell գիտական ամսագրում հրապարակված հոդվածից:
«Եթե Հուանանի շուկան փոխանցման շղթաների ծագման վայրն էր, որոնք հանգեցրին COVID-19 համաճարակի՝ շուկայից վիրուսի գենոտիպերի ընդհանուր նախորդողը պետք է լինի նույնը, ինչ համաճարակինը... մենք պարզեցինք, որ շուկայի հետ կապված գենոմների ընդհանուր նախորդողը համարժեք էր ավելի մեծ համաճարակի հետ», - ասվում է ամսագրի հրապարակման մեջ:
Գիտնականների տվյալներով՝ Ուհանի շուկայում վաճառվել են նաև կաթնասուններ, որոնք կարող էին վարակվել կորոնավիրուսով։ Դրանց շարքում էին ցիվետներ (կաթնասունների ցեղ - խմբ.), բամբուկե առնետներ և ջրարջ շներ։ Հավաքված նմուշներից հաջողվել է պարզել, որ կենդանիներն իսկապես վարակված են եղել։ Ընդ որում, կրպակների մեծ մասը, որտեղ ապօրինի վաճառում էին այդ կենդանիներին, գտնվում էին շուկայի արեւմտյան մասում, որտեղ եւ արձանագրել են հիվանդության առաջին դեպքերը: