Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում          Սեպտեմբերի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում, 4 հոգի վիրավորվել է    

23 սեպ 2024 14:20

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության Կանադա կատարվելիք այցը հետաձգվել է

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության Կանադա կատարվելիք այցը հետաձգվել էԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցը հետաձգվել է՝ պայմանավորված Կանադայում ստեղծված ներքաղաքական լարվածությամբ։

«Կանադական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի նախագահ Գրեգ Ֆերգյուսի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, որի ժամանակ Գրեգ Ֆերգուսը խնդրել է այցի ժամկետները հետաձգել՝ մինչև երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը, ինչին էլ ի պատասխան Ալեն Սիմոնյանը տվել է իր համաձայնությունը՝ հաշվի առնելով ներկայացված իրավիճակը։

Այցի հետաձգման հետ կապված մնացած շրջանառվող վարկածները սուտ են ու իրականության հետ որևէ աղերս չունեն»,- նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր