«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

24 սեպ 2024 13:00

ՍԴ-ն քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության հարցը

ՍԴ-ն քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության հարցըՍահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը։ Գործով զեկուցողներ են Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը ստորագրվել է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից։ Կառավարությունը սկսել է վավերացման գործընթացը՝ դիմելով ՍԴ։ Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ, մասնավորապես նշվում է, որ գործընթացը հնարավոր է խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։

Կանոնակարգը 7 հոդվածներից 4-րդում, օրինակ, նշվում է սահմանագծի օպտիմալացման հնարավորության մասին։
ՍԴ-ում դրական արձագանքից հետո փաստաթուղթը կուղարկվի ԱԺ՝ վավերացման:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր