Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում          Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

26 սեպ 2024 13:24

Մի քանի կարևոր գործոններ հաջողության հասնելու համար

Մի քանի կարևոր գործոններ հաջողության հասնելու համարԵրբ հաջողակ մարդիկ անձնական որևէ նպատակ են դնում իրենց առջև, նրանք դրանք անձնական էլ պահում են. նրանք չեն քննարկում բիզնես նախագծերն ու այլ մտադրություններն ընտանիքի անդամների կամ նույնիսկ ամենամտերիմ ընկերների հետ։ Ինչի՞ համար է պետք այդ գաղտնիությունը։

Բանն այն է, որ նպատակները քննարկելն ուղեղին շփոթության մեջ է գցում ու ստիպում մտածել, թե դու արդեն հասել ես այդ նպատակին։ Պլանների մասին բարձրաձայնելն իջեցնում է հավանականությունը, որ Դուք կանցնեք անհրաժեշտ աշխատանքին, նույնիսկ եթե մարդիկ, ում հետ կիսվում եք, պատրաստ են աջակցելու Ձեզ։

Եթե ուզում եք ավելի արագ հասնել Ձեր առջև դրված նպատակներին ու տեսնել Ձեր աշխատանքի արդյունքը, ապա հետևե՛ք այս խորհուրդներին.

Հաստատ չեք բարձրաձայնի Ձեր ամեն մի ձախողման ու անհաջողության մասին, ուրեմն՝ մի՛ բարձրաձայնեք նաև ամեն հաջողության մասին։ 
Ամեն անգամ, երբ Դուք պարծենում եք, Դուք սպասում եք, որ մարդիկ կգովաբանեն Ձեզ ու այդպիսով ավելորդ անգամ ճնշում եք ինքներդ Ձեզ՝ ձեռք բերելու այդ հեղինակությունը։ Իսկ ավելի լավ չէ՞ անցյալի ձեռքբերումների համար գովասանքներ լսելու փոխարեն քայլ առ քայլ ու լուռ հասնել նոր հաջողությունների։ Լծվե՛ք աշխատանքի նպատակներին հասնելու համար, հետո արդեն պատմեք Ձեր ձեռքբերումների մասին սիրելի մարդկանց։

Որքան շատ եք հրապարակումներ անում սոցիալական մեդիայում, այնքան վնաս եք պատճառում Ձեր անձնական կամ բիզնես պլաններին։ Երբ մարդիկ հոգնում են տեսնել նույն հրապարակումները Ձեզնից, նրանք սկսում են արհամարհել Ձեզ։ Օնլայն հարթակում ակտիվությունը հասցրեք մինիմումի:

Միշտ հիշեք՝ կարևորը գործն է, ոչ թե խոսքը։ Երբ սկսում եք աշխատել որևէ նախագծի վրա, Ձեր առաջընթացի վերաբերյալ ամեն քննարկում վտանգ է հանդիսանում Ձեր նախագծին։ Մինչ աշխատակիցների հետ խոսելը Ձեր ոգևորությունն ու հիասթափությունը պահե՛ք Ձեզ։ Դուք կարող եք խոսել դրա մասին միայն վերջնական արդյունքը տալուց հետո։ Համեստորեն շարունակեք աշխատել։ Պատկերացրե՛ք՝ որքան լավ Ձեզ կզգաք, եթե հանկարծ զարմացնեք բոլորին Ձեր նախագծի հաջողությամբ, որի մասին ոչ մեկը չգիտեր։ Ու պատկերացրեք նաև՝ որքան վատ կզգաք, երբ բոլորն իմանան որևէ նախագծի մասին ու սպասեն արդյունքին, իսկ այն ձախողվի։

Երբեք մի՛ բավարարվեք մի հաջողությամբ։ Կարևոր նախագիծը հաջողությամբ ավարտելուց հետո սկսեք մեկ ուրիշը։ Կարևոր է լիովին նվիրվել աշխատանքին։

Թույլ մի՛ տվեք ինքներդ Ձեզ բավարարվել միայն դատարկ բառերով։ Օգտագործեք այս հնարքները ու թողեք, որ Ձեր գործողությունները խոսեն իրենց մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր