Կանոններ, որոնք կօգնեն փողը և հարստությունը դեպի ձեզ ձգելու համար

2. Փողը ինքնանպատակ մի դարձրեք։ Մտածեք այն մասին, որ փողը նախեւառաջ ազատություն է, որը կօգնի ձեզ իրականացնել ձեր ծրագրերն ու դառնալ երջանիկ մարդ։
3. Զբաղվեք միայն սիրելի գործով։ Անհնար է կարիերա անել ու հարստանալ այն գործով, որը հակասում է ձեր էությանը։ Նախ, դուք մշտապես զգալու եք ներքին դիմադրություն, հետո էլ՝ ձեր շուրջ պարտադիր կլինեն բազմաթիվ ՝ իրենց գործով հրապուրված մասնագետներ ու դուք վաղ թե ուշ կհայտնվեք աութսայդերի դերում։ Դրա համար էլ, չխնայելով ժամանակ ու ուժեր, փնտրեք այն զբաղմունքը, որը հենց ձեզ համար է ստեղծված։ Դարձեք լավագույնն այդ ասպարեզում ու ձեր ջանքերը ըստ արժանվույն կպարգեւատրվեն։
4. Զսպվածություն ու համբերություն դրսեւորեք։ Շատերը կորցնում են հույսը կես ճանապարհին։ Նրանք շատ մեծ ջանքեր են գործադրում ու ուզում են վայկրենական արդյունքի հասնել, բայց չհասնելով՝ կարծում են, թե ամեն ինչ անիմաստ է։ Այսպիսով նրանք հենց իրենք են կանգնեցնում ու չեղարկում արդեն սկսված գործընթացը։
5. Հիշե՛ք. փողը էներգիա է, այն պետք է անընդհատ շարժման մեջ լինի։ Դրա համար էլ սովորեք ճիշտ ձեւով տալ փող։ Յուրացրեք մի վարժություն՝ վճարելով հաշիվները կամ խանութում գնումների դիմաց վճարելով, անկեղծորեն բարիք մաղթեք այն մարդուն, ում տալիս եք ձեր փողը, պատկերացրեք, որ ձեր տված գումարով նոր ապրանքներ կգնվեն, կամ էլ աշխատավարձ կտրվի նրանց, ովքեր ձեզ սպասարկում են։ Այսպիսով դուք ձեզ կզգաք այն խոշոր ֆինանսական գործընթացի մի մասը, որում եկամուտներն անընդհատ ավելանում են։
6. Ժլատություն մի արեք։ Հիշեք, ժլատը կրկնակի է վճարում։ Հարստացման գլխավոր կանոններից մեկն ասում է. որքան շատ եք ծախսում, այդքան շատանում են ֆինանսական մուտքերը։