Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները          Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականությունները       Հունիսի 11-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

29 սեպ 2024 23:06

Հասան Նասրալլայի սպանությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Իսրայելի ռեժիմը հանցավոր է և չի հետևում միջազգային ոչ մի նորմի

Հասան Նասրալլայի սպանությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Իսրայելի ռեժիմը հանցավոր է և չի հետևում միջազգային ոչ մի նորմիԲեյրութում Իսրայելի կողմից լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Թել Ավիվի ռեժիմը հանցավոր է ու չի հետևում միջազգային ոչ մի նորմի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Նաև կեղծ են ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ղեկավարների խոստումները հրադադարի մասին, որի դիմաց Իրանը չէր պատասխանելու Թեհրանում Իսրայելի կողմից պաղեստինյան «Համաս» շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը»,- նշել է  Իրանի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր