Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ          40 աշակերտ է զոհվել Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա ԱՄՆ և Իսրայելի կողմից հրթիռային հարվածի հետևանքով       Լոռու մարզում «Mercedes» բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին    

01 հոկ 2024 14:37

Խաղաղության համաձայնագրի մեջ նշված է, որ այն ավելի վեր է լինելու, քան մյուս իրավական փաստաթղթերը

Խաղաղության համաձայնագրի մեջ նշված է, որ այն ավելի վեր է լինելու, քան մյուս իրավական փաստաթղթերըՈրևիցե ձևով կասկածի տակ դնել ՍԴ անաչառությունը տեղին չէ, որովհետև բազմաթիվ դեպքերի օրինակներ կարող եմ բերել, որ իշխանության կարծիքը, քաղաքական մթնոլորտը և ՍԴ որոշումը հակառակ պատկեր են ունեցել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ Ադրբեջանն այլևս պատճառներ չի՞ կարող ունենալ և ասել, որ ՀՀ Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, Սիմոնյանն ասաց.

«Խաղաղության համաձայնագրի մեջ նշված է, որ այն ավելի վեր է լինելու, քան մյուս իրավական փաստաթղթերը, դա շատ անհիմն մեղադրանք է: Հակառակը՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կա դրույթ, որ տարածքային պահանջներ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ»,- ասաց նա:

«Պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանի քաղաքական կամքի պարագայում, հենց այսօր էլ կարող ենք կնքել խաղաղության պայմանագիր։ Նույնիսկ այսօր մենք պատրաստ ենք ստորագրել համաձայնեցված կետերը», -նշեց Սիմոնյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր