5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել          Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում       Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվել    

10 սեպ 2024 12:24

Առաջարկում ենք այն, ինչ այս պահին համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ

Առաջարկում ենք այն, ինչ այս պահին համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ«Երեւանյան երկխոսությունը» կարևոր հարթակ է միջազգային և տարածաշրջնային օրակարգի հարցեր քննարկելու, մտքեր կիսելու, գաղափարներ առաջարկելու համար: Այս մասին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ ուզում է միանգամից անդրադառնալ լսարանին ամենաշատը հետաքրքրող հարցին՝ հնարավո՞ր է արդյոք տևական և կայուն խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, և իրատեսական է արդյոք:

«Սա հարց է, որին ոչ միայն ՀՀ-ն պետք է պատասխանի: Ես կփորձեմ պատասխանել մեր բաժին հարցին և կպատասխանեմ ՀՀ դիտանկյունից:

Տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է: Հիմա կփորձեմ մի քանի առանցքային կետերով ներկայացնել մեր դիրքորոշման հիմնավորումները:

Առաջինը պետք է անդրադառնամ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցություններին: Դուք շատ եք լսել, որ պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է: Խաղաղության պայմանագրի նախագծի այս պահի դրությամբ առկա արդյունքներով 13 հոդվածներ և նախագծի նախաբանը ամբողջությամբ համաձայնեցված են: Եւս 3 հոդվածներ, որոնք բաղկացած են երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված է: Այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը՝ ոչ:

ՀՀ-ն հաշվի առնելով, որ համաձայնեցված դրույթները ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր կամ առանցքային, անկյունաքարային դրույթները, մենք առաջարկում ենք վերցնել այն, ինչ այս պահին համաձայնեցված է, ստորագրել այն, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ, մանավանդ, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեռսված է մեխանիզմ, որը երկու կողմերին հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունկել քննարկումները: Էլ չեմ ասում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Հետևաբար, կարող ենք գնալ նման լուծումների: Մենք այդ առաջարկն արել ենք հրապարակային ու պաշտոնապես: Ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը ստորագրել առաջիկա հնարավոր ժամկտում համաձայնեցված տեքստը խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի»:

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ նա նշեց, որ այստեղ ևս կա էական տեղաշարժ։ «Այդ տեղաշարժն արտահայտվում է նրանով, որ ՀՀ-ի եև Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները վերջերս ստորագրեցին սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը:

Այդ կանոնակարգում արձանագրված է այն, ինչի շուրջ կողմերը հայտարարել էին ապրիլի 19-ի հաղորդագրության մեջ: Այսինքն արձանագրված է Ալմաթիի հռչակագիրը՝ որպես սահմանազատման գործընթացի բազային սկզբունք և արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են հենց այդ հռչակագրով»:

Նա նաև հայտնեց, որ այժմ այս կանոնակարգն ընթանում է ներքին համաձայնեցմն ներպետական ընթացակարգերով: «Համոզված եմ, որ ՀՀ-ում մենք ամեն ինչ կանենք այն ի լրումին հասցնելու համար: Կառավարությունն ընդունել է նախագիծը, ուղարկել է ՍԴ՝ սահմանադրականությունը ընդունելու համար»,-ընդգծեց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր