Հունիսի 9-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       «Honda Elysion»-ը բшխվել է կայանված «Audi»-ին և «BMW»-ին, կա վիրшվոր    

04 հոկ 2024 13:27

Եվրամիությունը որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ

Եվրամիությունը որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետԵվրամիությունը որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ՝ Թբիլիսիի ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

«Մի քանի ամիս առաջ, մենք ԵՄ անդամ երկրների հետ քննարկեցինք, թե ինչպիսին կլինի մեր մոտեցումը Վրաստանի ղեկավարության նկատմամբ, որը, մեր կարծիքով, անբարյացակամ վերաբերմունք ունի ԵՄ-ի նկատմամբ, ինչպես կարող ենք հաղթահարել հակաեվրոպական ու հակաարևմտյան նարատիվն ու քարոզչությունը, դավադրության տեսությունները: Եվ մենք որոշեցինք, որ Վրաստանի ներկայիս ղեկավարության հետ բարձր մակարդակի հանդիպումներ չենք ունենա»,- ասել է Գերչինսկին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր