Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում          Սպասվում են տեղումներ նաև թաց ձյան տեսքով, եղանակն առաջիկա օրերին       Ապրիլի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 ապր 2026 21:30

Աբբաս Արաղչին կժամանի Պակիստան, բայց ամերիկացի բանակցողների հետ հանդիպում նախատեսված չէ

Աբբաս Արաղչին կժամանի Պակիստան, բայց ամերիկացի բանակցողների հետ հանդիպում նախատեսված չէԱկնկալվում էր, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կժամանի Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ Միացյալ Նահանգների հետ խաղաղ բանակցությունների վերսկսման առաջարկները քննարկելու համար, սակայն պակիստանյան աղբյուրները հայտնել են, որ Պակիստանում ամերիկացի բանակցողների հետ հանդիպում նախատեսված չէ։ Դրա մասին հայտնում է Reuters-ը:

Պակիստանի կառավարության երկու աղբյուր, որոնք տեղյակ են բանակցությունների ընթացքից, հայտարարել են, որ Արաղչիի այցը կլինի կարճատև և նպատակ կունենա քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ Իրանի առաջարկները, որոնք այնուհետև Պակիստանը՝ որպես միջնորդ, կփոխանցի Վաշինգտոնին:

Այսօրավելի վաղ ամերիկացի պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, շուտով կմեկնեն Պակիստան՝ Իրանի արտգործնախարարի հետ բանակցություններ վարելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր