Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան, Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են
Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան. Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը Բագրատ Սրբազանի որոշակի անհաջողության: Հիմա թերեւս ավելի բացահայտ կարող եմ ասել: Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն ու ուրվականն է: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ Սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին եւ իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար: Եվ երկրորդ, եւ երրորդ նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից: Սթափ բանականությունն ու հաշվարկը դա է պահանջում: Եթե իրենք դա չգիտեն, նշանակում է՝ ոչ մի բան էլ չեն հասկանում:
Իրենց սխալների պատճառով ժողովրդի ճնշող մեծամասնությունը իրենց անունը լսել չի ուզում: Իրենք պետք է դա հասկանան: իսկ իրենք անում են հակառակը, փորձում են Բագրատ Սրբազանի մոտ ստեղծել այն տպավորությունը, որ առանց մեզ ոչինչ էլ չես կարող անել, ռեսուրսներին մենք ենք տիրապետում»: