Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Վլադիմիր Պուտինի կողմից արտահայտած մտահոգությունների շուրջ          Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ       Տեսանյութ.Սուրբ Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում    

05 հոկ 2024 10:27

Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի․ «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի«Հրապարակը» գրում է․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած հերթական մեծաթիվ պատվիրակությունը պատրաստվում է վոյաժի, այս անգամ՝ Շվեյցարիա, Ժնեւ, Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովին մասնակցելու։ Այցը կկայանա հոկտեմբերի 12-18-ը։ Պատվիրակության կազմում, ԱԺ նախագահի սովորույթի համաձայն, ընդդիմադիրներ չկան։ Փոխարենը Ալեն Սիմոնյանի անդավաճան ուղեկից Հասմիկ Հակոբյանն է՝ նրա նախկին օգնականը, որն այդ կարգավիճակից չի հրաժարվել անգամ պատգամավոր դառնալուց հետո, նաեւ Ծովինար Վարդանյանն է, Արսեն Թորոսյանը, աշխատակազմի 9 անդամ, այդ թվում՝ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 05․ 10․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր