Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

08 հոկ 2024 12:37

Տավուշի մարզում 18-ամյա տղան էլեկտրահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Տավուշի մարզում 18-ամյա տղան էլեկտրահարվել ու տեղափոխվել է հիվանդանոցSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժին են զանգահարել «Դիլիջան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Թբիլիսյան 63 հասցեում վերամբարձ կռունկով աշխատելիս էլեկտրահարվելու հետևանքով «էլեկտրահարություն» ախտորոշմամբ շտապօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Գոռ Կ․-ին:

Հիվանդանոցում տուժած Գոռ Կ․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, ինքը գտնվել է Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղու 63 հասցեում գործող իր քեռուն, Տավուշի մարզի բնակիչ 43-ամյա Սամվել Ս․-ին պատկանող Ա/Ձ-ի տարածքում, որտեղ Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Վարդան Վ․-ն իրեն պատկանող ավտոկռունկով տախտակներ բեռնելու նպատակով ամբարձիչը բարձրացրել է վեր ու չի նկատել տարածքով անցնող հոսանքի լարերը, ամբարձիչը դիպել է հոսանքի լարերին, այդ պահին ինքը ցանկացել է ամբարձիչի կեռը հանել ամրացված տեղից և հոսանքահարվել է:  

Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր