Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ»          Սեպտեմբերի 18-ին վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 հոկ 2024 21:05

Հերհեր գյուղում անասնագոմի տանիքում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Հերհեր գյուղում անասնագոմի տանիքում այրվել է մոտ 200 հակ անասնակերԱյսօր՝ հոկտեմբերի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկի անասնագոմում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված գյուղի 14-րդ փողոցի 7-րդ տան հարևանության գտնվող անասնագոմի տանիքում, որտեղ պահեստավորված է եղել մոտ 200 հակ անասնակեր:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վայքի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր