Աջափնյակում դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք          Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար       «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց    

31 հոկ 2025 20:27

Արագածոտնի մարզի Փարպի գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր

Արագածոտնի մարզի Փարպի գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակերՀոկտեմբերի 31-ին, ժամը 15։48-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի Գրիգորյան փողոցում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դրաստամատ Տեր-Մկրտչյան փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 17։48-ին։ Այրվել է մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր