ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

17 հոկ 2024 14:05

Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը

Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքըՄենք սկսեցինք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը շատ շուտով վերանվանվեց Սրբազան պայքար՝ այն հստակ գիտակցումով, որ Տավուշում սկսված ամոթալի գործընթացը չի սահմանափակվելու միայն Տավուշով: Այս մասին «Հայաստան» խմբակցության կողմից  «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

«Այո, այս փուլում մենք չհաջողեցինք, սակայն այս պայքարի ընթացքը շարունակվում է՝ հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի և խարդավանքների, որովհետև այս պայքարն այս անպատիվ ընթացքը կասեցնելու, մեր պետականությունը վերականգնելու մասին է: 

Աշխարհում երբևէ չտեսնված երևույթ է միակողմանի զիջել տարածքները, այդ ճանապարհին խաբել հանրությանը, տարածքներ զիջելուց հետո նոր միայն կանոնակարգ ստորագրել: Այս կառավարության ղեկավարը ամբողջությամբ գիտակցում է, թե ինչպես է ձախողել ու ձախողում մեր պետականությունը, հիմքերը և ինքնիշխանությունը: Քաջ գիտակցելով իր հանցանքի չափաբաժինը՝ փորձում է  հանցակից դարձնել իր շուրջը գտնվող բոլորին, այլապես ինչու նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը ու դրան հաջորդած փաստաթղթերի ստորագրությունները, ներառյալ Պրահայի փատաթուղթը չներկայացվեցին ոչ ՍԴ, ոչ էլ  ԱԺ, բայց այս կանոնակարգը անցնում է  այսպիսի ընթացակարգով: Սա մեկ նպատակ ունի՝ հանցակից դարձնել բոլորին:

Նա աճուրդի է հանել ոչ միայն մեր պետությունն ու կենսագրությունը, մեզ բոլորիս, այլև իր իսկ թիմակիցներին: Կարող էի ասել, որ ինձ չի հուզում ՔՊ անդամների ճակատագիրը՝ ասելով թող դրանով մտահոգվեն ՀՀ-ում հավատարմագրված  դեսպանատներն ու քաղաքական ապաստան տվող կառույցները, բայց ինձ հուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող  երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը»,- նշեց Սրբազանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր