Տեսանյութ.Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա, ԱՆԻՖ-ի 25 միլիարդից ի՞նչ կա, ԱԺ-ում իրավիճակը լարվել է          Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում       Դատախազությունը պահանջում է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ    

22 հոկ 2024 14:55

23 գերիներ ունենք Բաքվում, Ադրբեջանը պատմական շանս ունի դրական դեմքով հանդես գալ աշխարհին

23 գերիներ ունենք Բաքվում, Ադրբեջանը պատմական շանս ունի դրական դեմքով հանդես գալ աշխարհին«Խաղաղության պայմանագրի» լիակատար համաձայնեցված 13 կետ կա, ևս երեք կետ՝ կիսով չափ համաձայնեցված։ Այսինքն՝ քննարկումների դեպքում մենք և Ադրբեջանը կարող ենք լուծման գալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ փաստաթուղթ չի ստորագրվում COP29-ի շրջանակներում, արդյո՞ք ՀՀ-ն չի փոշմանում, որ աջակցեց Ադրբեջանին՝ այդ միջազգային միջոցառումն իրենց մոտ անցկացնելու համար․ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Մենք ոչ թե աջակցել ենք, այլ՝ շատ վատ իրավիճակում, վատ տրամաբանության մեջ ստիպված ենք եղել դրան համաձայնել, որ 30-ից ավելի գերի վերադառնա ՀՀ»։

Նրա խոսքով՝ որևէ գործողություն, որը միտված է միջոցառումը չեղարկելու, չեն իրականացնում, ինչն ինքը ճիշտ է համարում։

«Ադրբեջանը պատմական շանս ունի դրական մեսիջ ուղղել աշխարհին, դրական դեմքով հանդես գալ աշխարհին. մենք 23 անձ այնտեղ ունենք»,- ասաց նա։

Միջոցառմանը ՀՀ-ի մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չկա․ «Եթե պետք է մեր պետությանը՝ կգնանք, եթե ո'չ` չենք գնա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր