Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

22 հոկ 2024 16:20

Կոտայքում եղևնիով բարձված բեռնատարը բախվել է գազախողովակներին, սկսել է գազի արտահոսք

Կոտայքում եղևնիով բարձված բեռնատարը բախվել է գազախողովակներին, սկսել է գազի արտահոսքԱյսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ակունք գյուղում «Dongfeng» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին և կա գազի արտահոսք:  

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ հսկայական եղևնիով բարձված բեռնատարը բախվել է 8-րդ փողոցով անցնող գազատար խողովակներին, մի քանիսը կոտրել, ինչի հետևանքով էլ առաջացել է գազի արտահոսք։ 

Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր