Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»          Հուլիսի 9-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հուլիսի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 հոկ 2024 12:57

Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները պատմական մինիմումի են հասել

Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները պատմական մինիմումի են հասելՎրաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն իրենց պատմության մեջ ամենացածր մակարդակում են՝ Վրաստանի իշխանությունների գործողությունների պատճառով, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

«Ինչպես գիտեք՝ Վրաստանի և Եվրամիության միջև  հարաբերությունները, ցավոք, պատմական մինիմումի են հասել․ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը կասեցվել է, իսկ ԵՄ առաջնորդները հստակ հայտարարել են, որ դա Վրաստանի իշխանությունների գործողությունների պատճառով է»,- ասել է ԵՄ դեսպանը ճեպազրույցի ժամանակ։

Գերչինսկին նաև կոչ է ուղղել վրաց ժողովրդին՝ ակտիվ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 26-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր