Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

24 հոկ 2024 12:33

Թուրքիան բոլոր օդանավակայաններում բարձրացվել է սպառնալիքի մակարդակը

Թուրքիան բոլոր օդանավակայաններում բարձրացվել է սպառնալիքի մակարդակըԹուրքիայի իշխանությունները ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով բարձրացրել են երկրի օդանավակայանների անվտանգության մակարդակը, հայտնում է IHA-ն։

Չորեքշաբթի Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված միջոցներ են ձեռնարկվել։ Վտանգի մակարդակը բարձրացվել է նախավերջին՝ նարնջագույն։ Օդանավակայանների մուտքերում և ելքերում իրականացվում են մեքենաների և ուղևորների ուղեբեռների լրացուցիչ ստուգումներ։

Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի օդանավակայանը ուղևորներին խնդրում է ժամանել մեկնելուց երեք ժամ առաջ՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պատճառով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր