Մինչև Թուրքիան ու Ադրբեջանը իրենց ուզածը չստանան, հարաբերություններ չեն կարգավորի
Թե մինչև ուր է հասել Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին Հայաստանի կողմից Ադրբեջանին արտոնությունների տրամադրումը՝ մենք ինչպես միշտ՝ վերջում կտեղեկանանք։ Ամեն բան ինչպես միշտ տեղի է ունենում կուլիսների հետևում, հանրությունը վերջին պահին է դրա մասին իմանում և կանգնում փաստի առաջ։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության խատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Կարծում եմ, հիմա խոսքն այն մասին է, որ փորձում են համաձայնության գալ Ադրբեջանի պահանջների հետ կապված, տալ երդումներ, որ դրանք կիրականացնեն։ Կարծում եմ միևնույն է մինչև Թուրքիան ու Ադրբեջանը իրենց ուզածը մինչև վերջ չստաան, որևէ լուրջ առաջընթաց իրենց հետ հարաբերությունների մեջ դժվար է տեղի ունենա»։
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարին՝ նա ընդգծեց, որ երբ իրենց բոլոր պահանջները բավարարվեն, այսինքն, ստանան, մի վիճակ, երբ փափուկ ուժի տրամաբանությամբ ստանան իրենց ուզածը՝ առաջընթաց կլինի։ «Իսկ իրենց ըստ էության Հայաստանի թուրքացմանն հասնելն է։ Միայն տնտեսական բաղադրիչը բավարար է, որ Թուրքիան իր տնտեսությամբ կլանի Հայաստանը դրա օրինակներն ունենք Բուլղարիայում, Աջարիայում, Բաթումիում։ Այսինքն, Հայաստանը այնքան փոքր է իր տարածքով, որ եթե երկու կողմից սկսեն տնտեսական էքսպանսիան՝ շատ կարճ է տևելու Հայաստանի կախվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմից։ Երբ իրենք արձանագրեն, որ այլևս ոչ մի խոչընդոտ այդ ճանապարհին չի մնացել՝ կարող են ասել, որ գնում են խաղաղության։ Արդյունքում՝ կմնա Հայաստան անունով մի տարածք, բայց իրականում մենք կդառնանք թուրքահպատակ մի տարածություն»։