Արտակարգ դրությամբ կարող են նոր քվեարկություն նշանակել․ աղմկահարույց փոփոխություն․«Հրապարակ»

«Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում»: Սա նշանակում է, որ Փաշինյանը վստահ չէ, որ կվերընտրվի, ուստի օրենքում նման փոփոխություն է ձեռնարկում, որ, ասենք, ցույցերի կամ սահմանային լարվածության անվան տակ չեղարկի ընտրությունների արդյունքները։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում