Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

25 հոկ 2024 15:13

Բելառուսի` ՌԴ-ի կազմ մտնելու հարցը երբեք դրված չի եղել, քանի որ դա անհնարին է և անիրագործելի

Բելառուսի` ՌԴ-ի կազմ մտնելու հարցը երբեք դրված չի եղել, քանի որ դա անհնարին է և անիրագործելիԲելառուսի` ՌԴ-ի կազմ մտնելու հարցը երբեք դրված չի եղել, քանի որ դա «անհնարին է և անիրագործելի». այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ, ասել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Նման հարց երբեք դրված չի եղել»,-ասել է Բելառուսի ղեկավարը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում:

Լուկաշենկոյի խոսքով՝ Բորիս Ելցինի նախագահության օրոք հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու հնարավորության մասին խոսակցություններ են եղել, սակայն այս որոշումը համարվել է ոչ տեղին։ Երկու երկրների համար էլ լավագույն տարբերակը, ըստ նրա, Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունն է։

«Եվ մենք ունենք բավականաչափ մասնագետներ, որպեսզի, ունենալով երկու ինքնիշխան պետություն, այսպիսի սերտ հարաբերություններ կառուցենք Միութենական պետությունում, ստեղծենք այս միութենական պետությունը»,-պարզաբանել է Լուկաշենկոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր