Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

29 հոկ 2024 09:21

Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում․Ալիեւը Փաշինյանին․«Հրապարակ»

Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում․Ալիեւը Փաշինյանին«Հրապարակը» գրում է․ Հոկտեմբերի 24-ին Ալիեւ-Փաշինյան կազանյան բանակցություններին մասնակցել են նաեւ 2 երկրի ԱԳ նախարարները։ Հանդիպման ընթացքում խոսք է գնացել գերիների շուրջ։ Երբ Արարատ Միրզոյանն Ալիեւին առաջարկել է COP-29-ին իրենց մասնակցելու դիմաց գերեվարված զինծառայողներից գոնե մի քանիսին վերադարձնել եւ երաշխավորել է, որ այդ դեպքում անձամբ կգնա Բաքու՝ մասնակցելու միջոցառմանը, Ալիեւը հարցին պատասխանելու փոխարեն Փաշինյանին է հարց տվել.

«Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում»: «Որովհետեւ գիտեմ, որ չեք տալու»,-պատասխանել է Փաշինյանը։

Ալիեւը շարունակել է․ «Փոխարենը՝ այլ երկրից են պահանջում, Պուտինն է պահանջում նրան»։

Ի դեպ, Արարատ Միրզոյանն այս զրույցի մասին պատմել է ՔՊ-ական պատգամավորներին` ուրբաթ երեկոյան տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 29․10․ 24 թ համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր