18 կարևոր խորհուրդներ, որ պետք է ձեզ հետ տանեք դեպի նոր տարի          «Mercedes»-ը ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պատնեշին, կա վիրավոր       Վաղը կմատուցվի տարվա վերջին Սուրբ Պատարագը, մտածեք, թե որքան մոտեցաք Աստծուն կամ հեռացաք Նրանից․ Հայր Զաքարիա    

30 հոկ 2024 13:30

Գորիս-Կապան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի

Գորիս-Կապան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է՝ երթևեկությունը դարձնելով միակողմանիՀոկտեմբերի 29-ին, ժամը 20։00-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձատափ գյուղի մոտակայքում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն. Ջ. Ս.) կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն միակողմանի. առկա է վառելիքի արտահոսք:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ վառելիքի բաքի պարպումը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Բեռնատարն ուղղելու և երթևեկելի հատվածից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր