Հոկտեմբերի 31-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցի թիվ 27, 27/1 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Մաստարա բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Քուչակ, Ծաղկաշեն, Շենավան, Հարթավան, Երնջատափ, Նորաշեն, Արագած, Ափնագյուղ, Արայի, Վարդենուտ, Վարդենիս, Չքնաղ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերի, Գ.Նժդեհի փողոցի նրբանցքների, Ա.Մանուկյան փողոցի թիվ 1, Ռ.Մելիքյան փողոցի թիվ 6, Չարենցի փողոցի թիվ 2, 4, Մ.Ստեփանյան, Ազատամարտիկների փողոցների բազմաբնակարան շենքերի, առանձնատների, «Վաչագան», «Բաղաբուրջ» թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» DN500 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 21:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան, Նորապատ, Հայկավան, Արմավիր, Խանջյան, Ձերժինսկի, Նոր-Ամասիա, Լուկաշին, Արաքս, Տանձուտ, Այգեշատ, Նոր Արտագերս, Արգավանդ, Մրգաշատ, Հուշակերտ, Նալբանդյան, Հոկտեմբեր, Նոր Կեսարիա, Նոր Արմավիր, Լենուղի, Բամբակաշատ, Արևիկ, Մայիսյան, Ջրաշեն, ՋանՖիդա, Փշատավան, Շենավան, Գետաշեն, Բերքաշատ, Մյասնիկյան, Բաղրամյան, Արևադաշտ, Տալվորիկ, Վանանդ, Շենիկ, Հացիկ, Ալաշկերտ, Արտամետ բնակավայրերի գազասպառողների, «Ալֆեն», «Անուլ-Հ», «Գուգա Տեխնո», «Գևորգյան-Էքիզյան բարեկամություն», «Դեր-Նոն», «Երվանդ և Սամսոն», «Էդո Վրացի», «Թեմ-Արմ-Կար», «Դետրոիտ» («Դեպրոտ»), «Նարենար», «Պետրոս-Զախար», «Ռավանա», «ԴավՆար», «ՀԿԽ», «Վեգաս», «Վովա և Սամսոն», «Քաջ», «Քաջ Սարդարապատցի», «Քինգ գազ» ՍՊԸ-ների, «Մկրտչյան Գագիկ», «Շահինյան Դավիթ», «Գրիգորյան Սերյոժա» ԱՁ-ների ԱԳԼՃԿ-ների, «Առ Ալլոյս Թրեյդինգ», «Պետրոսյան Արտավազդ», «Ալվան», «Պրոշյանի կոնյակի գործարան», «Տիեռաս դե Արմենիա» ՍՊԸ-ների, «Սևանի հացի գործարան», «ՄԱՊ», «Եվրոթերմ» ՓԲԸ-ների, «Աբրահամյան Թագուշ», «Հակոբյան Գարիկ» ԱՁ-ների, սեփականատերեր Մկրտչյան Երեմի, Թադևոսյան Արտյոմի, Պարսամյան Ծառուկի, Հովսեփյան Կարենի, Հերիքյան Արտակի, Հերիքյան Լևոնի, Ներսիսյան Ավետիքի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: