Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

09 նոյ 2024 13:37

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Նոր Խարբերդում․ բժիշկներին չի հաջողվել փրկել 17-ամյա տղայի կյանքը

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Նոր Խարբերդում․ բժիշկներին չի հաջողվել փրկել 17-ամյա տղայի կյանքըԵրեկ՝ նոյեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ 6-րդ փողոցում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունցել, որի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գիտակցության չգալով՝ վիրահատարանում մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ․-ն է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի 4-րդ և 5-րդ փողոցների հատման վայրում՝ գերեզմանոցների մոտ, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել մի կողմից մահացած Դավիթ Պ․-ի, վերջինս ընկեր, Արարատի մարզի բնակիչ 16-ամյա Գոռ Գ․-ի, իսկ մյուս կողմից Երևանի բնակիչ 22-ամյա Հարություն Ա․-ի, Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Գևորգ Բ․-ի, 25-ամյա Արմեն Բ․-ի և 21-ամյա Աշոտ Գ․-ի հետ, որի ընթացքում էլ Դավիթ Տ․-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

Դեպքի փասոտվ Մասիսի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով կռվի մասնակիցներից Գևորգ և Արմեն Բ․-երը հարազատ եղբայրներ են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր