Փետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված          Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները       Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում. ՆԳՆ-ն զգուշացնում է    

15 նոյ 2024 13:08

Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածներին ուղղված ծրագրերը

Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածներին ուղղված ծրագրերըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկի հետ:

Զրույցի ընթացքում, անդրադարձ կատարելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ընթացող զինված հակամարտություններին, զրուցակիցները կարևորել են բազմակողմանիության ամրապնդումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը:

Նախագահը զրուցակցին է ներկայացրել 2018թ. ի վեր Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերին:

Կողմերն ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների հաղթահարման ուղղությամբ միջազգային բարձր հեղինակություն ունեցող կազմակերպությունների և երկրների քաղաքական իշխանությունների կողմից ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում որակյալ կրթության ապահովման կարևորության վերաբերյալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր