Վթար է տեղի ունեցել Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին, կա տուժած          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ի համար       Տեսանյութ․Արցախի դրոշը` Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում    

18 նոյ 2024 13:37

Այդ պաշտոնյաները եղած չեղած մեկ են, նրանց մեջ չկա մի ազատ մարդ, որ կարողանա Նիկոլի տեսակետներին հակադրվել

Այդ պաշտոնյաները եղած չեղած մեկ են, նրանց մեջ չկա մի ազատ մարդ, որ կարողանա Նիկոլի տեսակետներին հակադրվելԱրտահերթ կամ հերթական ընտրությունների մասին առանձին կխոսենք, այստեղ բազմաթիվ հարցեր կան, բայց սա առաջին հերթին այս մարդու վերաբերմունքն է պետականությանը ու պետական ինստիտուտներին՝ վայրկյանական, գիշերով ինչ-որ քայլի գնալը։
 
Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այս պաշտոնանկությունները արտահերթ ընտրություններին պատրաստվելու հետևանք է։

«Երբ ինքը պաշտոնապես գրում է՝ խնդրել եմ թողնել պաշտոներից, բոլորդ գիտեք, ինչ է նշանակում։ Սոցիալ հոգեբանությամբ ու գիտակցությամբ Փաշինյանը մնացել է այնպես, ինչպես եղել է փոքր ժամանակ ու այդպես էլ չի մեծացել։
Կարծում եմ՝ սրանով նա փորձում է զրո կետից սկսել, բայց մենք տեսել ենք, ինչ հետևանքներ է ունենում, երբ նա փորձում է զրո կետից սկսել։

Ամեն դեպքում ՝ այդ պաշտոնյաները եղած չեղած մեկ են, սա մեկ բռնապետիկի որոշման արդյունք է, նրանք իրենցից որևէ բան չէին ներկայացնում, ինչպես չեն ներկայացնում այստեղ՝ ԱԺ-ի խմբակցությունը։ Նրանց մեջ չկա մի ազատ մարդ, ով կարողանա Նիկոլի տեսակետներին հակադրվող մի բան ասել։ Փողոցում լիքը նման պաշտոնյաներ կգտնեվեն։ Իսկ, թե ինչ խնդիրներ կան իրենց ներսում՝ սա ինձ չի հետաքրքրում»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր