Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 18-ին          Ապրիլի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 նոյ 2024 15:11

Տեսանյութ.Փաշինյանը Հռոմի Պապին շնորհակալություն է հայտնել հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար

Փաշինյանը Հռոմի Պապին շնորհակալություն է հայտնել հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համարՍուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։ ՀՀ վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առանձնահատուկ միջպետական հարաբերությունների մասին: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակի նշանակումը զգալի առաջընթաց կլինի բարեկամական հարաբերություններում։

Վարչապետը Նորին Սրբությանը շնորհակալություն է հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր