Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

21 նոյ 2024 12:33

Ստացվում է սուտ եմ ասել, սրանից հետո ժամկետ խախտվեց, անձնական պատասխանատվություն է լինելու

Ստացվում է սուտ եմ ասել, սրանից հետո ժամկետ խախտվեց, անձնական պատասխանատվություն է լինելուԱրմավիրի մարզի Այգեվան համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզը ավարտական փուլում է, հիմա էլ գույքի ստացման գործընթացն է և գազամատակարարման հետ կապված վերջին հարցերն են լուծվում, այս տարվա ընթացքում մանկապարտեզը կբացվի: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խութադյանը:

«Բայց այդպես էինք պլանավորո՞ւմ, մանկապարտեզը չպե՞տք է աշխատեր արդեն»,- ասաց վարչապետը:

Արձագանքելով՝ նախարարն ասաց, որ բացումը պլանավորված էր հոկտեմբերին, սակայն գազի միացման հետ կապված խնդիրներ են առաջացել:

«Բայց, որ գալիս ենք այցի, գոնե մի ասեք, որ հոկտեմբերին բացվելու է: Հիմա գյուղի ժողովուրդը տեսել է չէ՞, տեսախցիկների առաջ ասել եմ՝ երբ է բացվում, ասել եք հոկտեմբերին: Հիմա չստացվե՞ց, որ սուտ ասացի, ստացվեց, ես զգուշացնում եմ, սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ անձնական պատասխանատվություն է  լինելու»,- ասաց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր