Արագածոտնի մարզում, մերկասառույց ճանապարհի պատճառով, առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում          47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ       Փետրվարի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 նոյ 2024 09:02

Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը մարզպետներինն է․ «Իրավունք»

Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը մարզպետներինն է«Իրավունք» թերթը գրում է. «Այլեւս ՔՊ-ականներին պարզ է, որ անմորուս Նիկոլ Փաշինյանը գզրոցից հանել է «հեղափոխական մուրճն» ու մտել պետական կառույցներ։ Այժմ, ըստ ՔՊ-ին մոտ աղբյուրների, հերթը մարզպետներինն է, այլ կերպ ասած՝ հաջորդիվ հրաժարականներ են լինելու նաեւ մարզպետների շրջանում:

Սրանով պայմանավորված՝ այս օրերին բոլոր մարզպետները կիսատ-պռատ գործերն են շտկում, որ հանկարծ ազատվելու դեպքում՝ մի հատ էլ քրգործ չկախվի գլխներին։

Ասում են՝ մարզպետներին հատկապես անհանգստացրել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նոր նախարարի նշանակումը, ով առաջնորդվում է «Մենակ քավոր Նիկոլի սրտով լինի» սկզբունքով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր