Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

24 նոյ 2024 23:23

Ինչպես է հնարավոր իդեալական դառնալ սեփական տղամարդու համար

Ինչպես է հնարավոր իդեալական դառնալ սեփական տղամարդու համարԽնամված աղջիկը ենթադրաբար ավելի հաջողակ է հարաբերություններ կառուցելու գործում, այդ պատճառով սեփական տղամարդու համար իդեալական դառնալու ուղղությամբ առաջին քայլը սեփական կերպարի վրա ինտենսիվ աշխատելն է:

Դա բոլորովին չի նշանակում, թե անհրաժեշտ է տոննաներով դիմահարդարում անել և դուրս չգալ գեղեցկության սրահներից: 

«Եթե աղջիկը գեղեցիկ մաշկ և մազեր ունի, ուրեմն արդեն ինչ-որ բանի հասել է կյանքում»:

Իդեալական աղջիկն իր տղամարդուց մի քիչ ավելի հիմար է, դա փաստ է (որը, ի դեպ, տղամարդիկ են հորինել): 

Թույլ տուր, որ նա շարունակի իր մտավոր գերազանցության պատրանքն ունենալ: 

Իմաստուն կինը հիմար կինն է: Այդպիսին է մեր փիլիսոփայությունը: 

Ինչ էլ լինի, հարգիր սեփական տղամարդուն: Չարժե ուղղակիորեն մատնանշել նրա թերությունները, մանավանդ` դրանք քննարկել ընկերուհիների հետ: Նա քո ընտրությունն է և դու պիտի գնահատես նրան և առիթ չտաս կասկածելու քո զգացմունքներին: 

Սեքսուալ կարճ կիսաշրջազգեստի տեսքով խանդի թեթեւակի առիթը հաշիվ չէ: Հարգիր նաեւ նրա հոբբիները: Երբ նա հերթական անգամ պատրաստվում է մարզումների մեկնել, հիստերիկա մի սարքիր, որ սիրելին քեզ քիչ ժամանակ է հատկացնում, դու էլ նրա հետ գնա, միասին երեկո անցկացնելու հրաշալի առիթ է:  

«Սղոց» մի եղիր: Գիտե՞ս, թե տղամարդկանց մեծամանությունը ինչ է ստիպված լինում ամեն օր լսել իր կեսերից, ոտքը շեմքից հազիվ ներս դրած: Որ քիչ փող է վաստակում, որ գուլպաներն էլի այս ու այն կողմ է նետել, որ դարձյալ նրա բջջայինի ռինգթոնն է միացել ու ընդհանրապես այդ սվիտրով հիմարի տեսք ունի:  Ուրեմն նրա համար նորմալ սվիտր ընտրիր: 

Սենյակում բասկետբոլի զամբյուղի նման մի բան կախիր (միայն թե պաշտպանական ցանցով), թող գուլպաներն այնտեղ նետի, գոնե նույն տեղում կլինի, իսկ ռինգթոնը… այնպիսի մանրուք է:   Ի վերջո քո ընկերը/ամուսինը եւս հիացած չէ ձեր ընդհանուր համակարգչի աշխատանքային սեղանին հերթական  «վանիլից», բայց նա իր պահանջները չի բարձրաձայնում:  
Սկզբունքորեն տղամարդու համար իդեալական աղջկա ամբողջ ցուցակը կարող է ձեւակերպվել երեք բառով. գեղեցիկ է, ճաշ է եփում, լռում է: Ամենակարևորը նա հոյակապ է սեքսում, այ հիմա արդեն վերջ: Իսկ եթե շատ բծախնդիր է, նրան մի ասացվածք հիշեցրու. իդեալ ես ուզում, համապատասխանիր դրան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր