Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը          Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին       Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժած    

14 դեկ 2024 09:10

ՔՊ երիտթևը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ»

ՔՊ երիտթևը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ երիտթեւը որոշել է մաքրել խմբակցությունը տարեց պատգամավորներից ու հերթով ազատվել նրանցից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հովիկ Աղազարյանից ու Հակոբ Ասլանյանից հետո հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. նրան եւս ՔՊ երիտասարդները մտադիր են հեռացնել իրենց շարքերից:

Գագիկ Մելքոնյանի հեռացման համար ՔՊ-ականները լուրջ պատճառներ ունեն:

Նախ՝ վերջինս խմբակցության նիստին «կես բերան» փորձել է պաշտպանել Հովիկ Աղազարյանին ու ասել, թե պետք չէր նրա անձնական նամակագրությունը հանրայնացնել ու կարդալ:

Բացի դրանից՝ ՔՊ վերնախավին նյարդայնացրել է նաեւ այն, որ Գագիկ Մելքոնյանը հաճախ ՔՊ «գծերից» դուրս է գալիս ու ինքնագլուխ կոպիտ ու անթույլատրելի հայտարարություններ անում ռուս պաշտոնյաների, հատկապես Մարիա Զախարովայի վերաբերյալ:

ՔՊ-ում կարծում են, որ հատկապես ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետ կապված Գագիկ Մելքոնյանը կարմիր գծերն անցնում է:

Անգամ ՔՊ փակ նիստի ժամանակ Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը «հրահանգել» են Գագիկ Մելքոնյանին՝ եթե չի կարողանում մտածված խոսի, ուրեմն թող լուռ մնա, հարցազրույցներ չտա:

Գագիկ Մելքոնյանն էլ, ինչպես տեսնում ենք, չի կարողանում զսպել իրեն ու երբեմն լռելուց հետո շարունակում է չմտածված հայտարարություններ անել, ինչն ավելի է բարկացնում ՔՊ երիտթեւին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գագիկ Մելքոնյանը հերքել էր, թե իրեն մտադիր են հեռացնել խմբակցությունից, բայց պնդել՝ եթե Նիկոլ Փաշինյանն ասի, ինքը մանդատը կդնի, կգնա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 14․ 12․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր