Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին          Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն       Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ    

15 հուն 2025 09:05

Ովքեր են կարդացել Աղազարյանի անձնական նամակագրությունը․ «Հրապարակ»

Ովքեր են կարդացել Աղազարյանի անձնական նամակագրությունը«Հրապարակը» գրում է․ Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա են դարձել, իշխող թիմի պատգամավորներից շատերն ավելի զգուշավոր են դարձել այդ մարդկանցից, կարծում են, որ իրեն հարգող եւ նորմալ արժեհամակարգ ունեցող մարդը չէր կարող կարդալ ուրիշի նամակագրությունը։

Մեզ ասացին, որ իրականում հաշված պատգամավորներ են մինչեւ վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը, տղամարդիկ հիմնականում հրաժարվել են կարդալ, բացառությամբ երեքի՝ Վահագն Ալեքսանյանի, Արթուր Հովհաննիսյանի եւ Աղազարյանի ընկեր Հակոբ Ասլանյանի, ասում են՝ Ասլանյանն անկեղծացել է, որ միտումնավոր է կարդացել, որ տեղյակ լինի՝ խոսքն ինչի մասին է, կարողանա հետագայում ընկերոջը պաշտպանել, իսկ կանանցից շատերը մոտեցել, մի քանի տող աչքի տակով անցկացրել են, ապա դադարեցրել են կարդալը։ Փոխարենը կին պատգամավորներից երեքը՝ Արուսյակ Ջուլհակյանը, Հասմիկ Հակոբյանն ու երբեմնի թունդ իրավապաշտպան Հերիքնազ Տիգրանյանը, կլանված մինչեւ վերջ ընթերցել են խոսակցությունը՝ գեղարվեստական նյութ կարդալու պես։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 15․ 01․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր