«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

15 դեկ 2024 19:08

Մասիսում կոտրել են վճարային տերմինալն ու գողացել են դրամապահոցը

Մասիսում կոտրել են վճարային տերմինալն ու գողացել են դրամապահոցըԱյսօր՝ դեկտեմբերի 15-ին, գողություն է տեղի ունեցել Արարատի մարզում՝ հայտնում է shamshyan.com կայքը։ Ժամը 09:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Մասիս քաղաքի Դպրոցականների 6/4 հասցեի խանութի պատուհանը կոտրել են և այնտեղից գողություն են կատարել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ դեկտեմբերին 14-ի՝ ժամը 22:00-ից մինչև այսօր ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Ալեքսան Ք.-ին պատկանող՝ նշված հասցեում գտնվող դեղատանը կից բջջային հեռախոսների նորոգման կետի պատուհանը, նաև կոտրել ապակին, ապա մտել ներս, կոտրել «Իդրամ» վճարային տերմինալի դրամապահոցը և այն տարել իրենց հետ, որում եղել է գումար։

Կայքը հայտնում է, որ նշված վայրից սա 2-րդ դեպքն է, որ գողություն է կատարվել, սակայն նախորդ դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված բնակիչների, մինչ այժմ չի բացահայտվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր