Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 դեկ 2024 19:19

Գործընթացն ընթանում է, մոտ ժամանակներում հնարավոր է սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում լլինի

Գործընթացն ընթանում է, մոտ ժամանակներում հնարավոր է սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում լլինիԳործընթացն ընթանում է, կարծում եմ,  որ մոտ ժամանակներում սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մյուս հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունենք, բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետև կանոնակարգի քննարկման ու հաստատման փուլերում եղել է պայմանավորվածություն, որ կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո, այո, պետք է  հանդիպել ու շարունակել աշխատանքները»,- ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա նշել է, թե այս պահին որևէ ավել բան չի կարող ասել, որովհետև համատեղ հաստատված կանոնակարգով կա պայմանավորավածություն, որով կողմերը մամուլի հաղորդագրությունների շրջանակներից դուրս որևէ մեկնաբանություն չեն տալիս։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր